2 դեկտեմբերի 2009 - 17:27 AMT
Հունաստանի ԱԳՆ ղեկավարը մերժեց Թուրքիայի վարչապետի առաջարկը
Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովի երկրորդ օրը կայացան Հունաստանի վարչապետ Ջորջե Պապանդրեուի հանդիպումները Թուրքիայի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հետ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Պապանդրեուն մեկնաբանեց մի նամակ, որն իրեն էր հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` մերժելով քննարկել թուրքական կողմի հիշատակած բոլոր հարցերը:

Էրդողանի նամակում, մասնավորապես, առաջարկվում էր կարգավորել կիպրոսյան հիմնախնդիրը` կղզում դաշնության հիման վրա ստեղծելով երկու պետություն:

Հունաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկեց ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ ներառել եվրոպական անվտանգության ապահովման մասին հարցը, հաղորդում է աթենյան Azad Or թերթը: