Տիգրան Սարգսյան. Ամեն երկրի կառավարությունը պետք է գտնի իր դեղամիջոցը կոռուպցիայի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - «Կոռուպցիան ամենավտանգավոր հիվանդություններից է, որոնք հետապնդում է մարդկությանը եւ այն ախտորոշում է հասարակությունը», - ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացելով Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված 6-դ խորհրդաժողովը:



Նրա խոսքերով, դեռ չկա դեղամիջոց, որը կկարողանար բուժել այդ հիվանդությունը, որի պատճառով ամեն ժողովուրդ եւ ամեն պետություն փորձում է գտնել իր ուղին այդ հիվանդությունը բուժելու համար: Նա նաեւ ավելացրել է, որ եթե պետությունը գտել է իր դեղամիջոցը այդ երեւույթի դեմ պայքարելու համար, ապա այն իրավունք ունի ուժեղ համարվել:



Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցեցին շուրջ 100 հոգի, որոնց թվում էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ այլ պաշտոնատար անձիք:



ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը 2003 թ-ի հոկտեմբերի 31-ն 58/4 բանաձեւով դեկտեմբերի 9-ը հռչակել է Կոռուպցիայի դեմ պայքարելու միջազգային օր:



Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կոնվենցիան 2003 թ-ն, իսկ ավելի վաղ վավերացրել է Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին կոնվենցիան:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---