«Հայաստան» Հիմնադրամը ամերիկահայ նկարիչ Վարազ Սամուելյանի անվան Մշակույթի կենտրոն է կառուցում Հայաստանում

PanARMENIAN.Net - «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն Արթիկ քաղաքում (Հայաստան) կառուցում է մշակույթի կենտրոն, որը կանվանվի ամերիկահայ նկարիչ-քանդակագործ Վարազ Սամուելյանի անունով: Նկարչի կտակի համաձայն, շինարարությունը ֆինանսավորելու է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը:



550 քառ. մ ընդհանուր մակերեսով շենքի առաջին հարկում կտեղակայվեն հանդիսությունների դահլիճը, ցուցասրահը, համակարգչային սենյակը, շախմատի ու ժամանցի սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասարանները:



Վարպետի կտավների ու քանդակների մշտական ցուցադրությունն առանձնակի գրավչություն կհաղորդի կենտրոնին: Վ. Սամուելյանը հայրենական թեմաներով մի շարք կտավների եւ քանդակների հեղինակ է, այդ թվում է նաեւ Վիլյամ Սարոյանի հուշարձանը, որը գտնվում է Ֆրեզնոյում:



Ինչպես հաղորդում է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի մամլո ծառայությունը, ներկա պահին ընթանում են տանիքի ծածկման աշխատանքները, որոնց կհաջորդեն դռների ու պատուհանների տեղադրման եւ ներքին հարդարման աշխատանքները: Կենտրոնը կառուցվում է Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---