Թեոդոսիայում բարեկամության խաչքար կտեղադրվի

PanARMENIAN.Net - Թեոդոսիայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի ի նշան հայկական Արմավիր քաղաքի հետ բարեկամության:



Ըստ սցենարիստ եւ ռեժիոսոր Ռաֆայել Շահինյանի, որի նախաձեռնությամբ դա կարվի, խաչքարը կպատրաստվի մարմարից, կունենա 2 մ բարձրություն, խաչքարի վրա կպատկերվեն երեք մարդկանց պատկերներ` երկու մեծահասակների եւ մեկ երեխայի: Պատվանդանի վրա կփորագրվի` Թեոդոսիա-Արմավիր-քուրյ-քաղաքներ»: Հուշարձանի հարեւանությամբ նախատեսվում է այգի հիմնել, իսկ հետագայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում կբացվի հայ ժողովրդի ականավոր գործիչների դիմանկարների պատկերասրահը:



«Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին իսկական մշակութային կենտրոն է Թեոդոսիայի հայերի համար: Մինչ օրս եկեղեցու տարածքում պահպանվել են հինավուրց խաչքարեր: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում եւ ամենանշանակալի եկեղեցին է քաղաքի հայկական ճարտարապետության շրջանում»,-ասել է Շահինյանը:



Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքում են, բացումը նախատեսված է 2011թ. մայիսին, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---