Հունվարի 15-ին Հայաստանի Նկարիչների միության շենքում կբացվի Խաչիկ Աբրահամյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net -
Հունվարի 15-ին Հայաստանի Նկարիչների միության շենքում կկայանա հայ նկարիչ Խաչիկ Աբրահամյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 50-ամյակին:



Բացման արարողության ժամանակ նկարչին Մշակույթի նախարարության ոսկե մեդալ կհանձնվի:

Խաչիկ Աբրահամյան

Խաչիկ Աբրահամյանը նկարիչ, Նկարիչների Միջազգային Ֆեդերացիայի անդամ եւ Հայաստանի Երիտասարդ նկարիչների Միության նախագահն է: Ծնվել է 1960 թվականին Երեւանում: Ավարտել է Գեղարվեստա-թատերական Ինստիտուտը: 1984-ից մասնակցել է բազմաթիվ ազգային եւ միջազգային ցուցահանդեսների: Նրա աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում, ՀՀ պետական հավաքածուի մեջ, ինչպես նաեւ աշխարհի զանազան թանգարաններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---