15 հունվարի 2010 - 18:53 AMT
Տեսսա Հոֆման. 20-րդ դարի ընթացքում Ադրբեջանի հայերը երեք անգամ ենթարկվել են ցեղասպան գործողությունների
Հունվարի 13-ն լրանում էԲաքվում հայերի ցեղասպանության 20 տարին. այս կապակցությամբ իր կարծիքն է հայտնել գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բերլինի Ազատ Համալսարանի (Freie Universitat Berlin) գիտաշխատող Տեսսա Հոֆմանը:

«1905-ի փետրվարից մինչեւ 1906թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածի իրադարձություններն ընդունված է անվանել ,հայ-թաթարական պատերազմե: Այն ժամանակ բազմազգ արդյունաբերական քաղաք Բաքվում, որտեղ բնակվում էին բազմաթիվ հայեր ` բանվորներ, ձեռնարկատերեր, հակահայկական անկարգություններ են սկսվում` տարածվելով դեպի Նախիջեւանի եւ Ելիզավետպոլի (այսօր Գյանջա, հայերեն` Գանձակ), Թիֆլիսի ու Երեւանի ցարական նահանգները: Նշված բոլոր նահանգներն այն ժամանակ դեռ կիսով չափ բնակեցված էին «թաթարներով», եւ ամենուրեք հայերի տները հրո ճարակ էին դառնում, հայերը կոտորածների էին ենթարկվում ու հալածվում էին:

Այս գործողությունները, մասամբ, առաջնորդվում էին տեղական - տարածքային իշխանությունների սադրանքներով, խառնակություններով, ոճրագործներին հովանավորելով: Չնայած դրան` հարձակման ենթարկված հայերին հաջողվում է, սոցիալ-հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից կազմակերպված քաղաքացիական ինքնապաշտպանության շնորհիվ մի քանի վայրերում հաջողությամբ պաշտպանվել, մասնավորապես` Արցախի մայրաքաղաք Շուշիում, Թիֆլիսի նահանգում, ինչպես նաեւ` Բաքվում», - ասում է Տեսսա Հոֆմանը:

1918-1920թթ-ներին, Արեւելյան Անդրկովկասում երկու թուրքական ներխուժումների ժամանակ (նախ երիտթուրքերի, այնուհետեւ` քեմալականների) բազմաթիվ անկարգություններ եւ բռնություններ են իրագործվում հայ խաղաղ բնակչության հանդեպ: Դր. Յոհաննես Լեփսիուսը, 1895-1918թթ-ների հայկական հալածանքների փաստագրողը, իր «Գերմանիան եւ Հայաստանը» գրքի առաջաբանում (1919թ.) գրում է. «Չնայած գերմանական սպաների, դանիական եւ շվեդական հյուպատոսի եռանդուն առարկություններին` Նուրի փաշան` թուրքական գլխավոր հրամանատարը, թույլատրում է թաթարներին տեր ու տնօրինություն անել: Մինչեւ իսկ Բաքվի օտարազգի բնակիչները պաշտպանված չէին ավազակային անկարգություններից:

Սեպտեմբերի 14-ին սկսվեց թուրքական բանակի հարձակումը Բաքվի վրա: Նախքան կանոնավոր բանակի զորամասերի մուտքը քաղաք` թուրքական ռազմական ղեկավարությունը տեղական ապօրինի կազմավորումներին, այսպես կոչված «բաշիբուզուկներին» հնարավորություն տվեց սպանել եւ թալանել հայերին: Բաքվում բնակվող մի հույն`Քրիստափոր Միխայլովիչ Էվանգուլովը, որը պատասխանատու էր քաղաքի փոստային եւ հեռախոսային կապի համար, գրում էր.

«Ամբողջ քաղաքում հայ բնակչությունը կոտորածի է ենթարկվում, եւ ոչ մուսուլմանական անձինք հիմնովին կողոպտվում են: Նրանք կոտրել են դռներն ու պատուհանները, մտել բնակելի թաղամաս եւ տղամարդկանց, կանանց ու երեխաներին դուրս քարշ տալով, փողոցում սպանել են:

Որոշ տեղերում դիերի լեռներ են կիտվել, իսկ շատերի մարմինները ,դում-դումե արկերից սարսափելի վերքերով են պատված: Ամենանողկալի տեսարանը ի հայտ էր գալիս Սուրուքան փողոցի Գանձա նրբանցքի մուտքի մոտ. ամբողջ փողոցը ծածկված էր երեխաների դիերով, որոնք ինը կամ տասը տարեկանից մեծ չէին: Մոտ 80 դիակ պատված էին թրերի - սվինների վերքերով. ակնհայտ էր, որ նրանք մորթվել էին ինչպես գառներ:

Ժամանակակիցները - հետագա ուսումնասիրողները սպանվածների թիվը գնահատում են 20-30 հազ.: Ընդ որում, նկատի առնված չեն նրանք, ովքեր թուրք զավթիչների կողմից իրենց տներից դուրս են շպրտվել, դարձել անօթեւան փախստականներ եւ հետագայում մահացել սովից, ցրտից ու հիվանդություններից»:

Նա նաեւ ասել է. «1990 թ-իԲաքուն փաստացիորենգտնվում էր Ժողովրդական ճակատի իշխանության ներքո: Այդ ժամանակ սանձարձակությունները հայ բնակչության նկատմամբ արդեն համակարգված բնույթ էին կրում - տարածվում էին հյուսիսային Արցախի գավառներում: Հունվարի 10-ին Հայաստանի հանրապետության պառլամենտը մի մտահոգ հարցում ուղղեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովին. «Տառապում են անմեղ կանայք, երեխաներ - ծեր մարդիկ: Բանը հասնում է ծեծով սպանելուն, հրկիզումների, պատանդ վերցնելուն եւ փողոցների ու կամուրջների շրջափակմանը»:

Հունվարի 13-ից հալածանքները Բաքվում կազմակերպված ձեւ ընդունեցին: Քաղաքը պլանաչափ կերպով` տուն առ տուն, «մաքրվում» էր հայերից: Ընդ որում, ինչպես երկու տարի առաջ Սումգաիթում, անչափահասների եւ ծեր կանանց բռնաբարություններ ու խոշտանգումներ էին կատարվում: Բաքու տանող ճանապարհները շրջափակված էին: Ով կենդանի էր մնում, ուղարկվում էր նավահանգիստ, որտեղից հայերը նավով էվակուացվում էին, հիմնականում դեպի Թուրքմենիա: Բաքվի փախստականներից հարյուրավորներն իրենց տեղեկություններում հաստատում էին, որ Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված - ղեկավարվող հետապնդումներն ընթանում էին ըստ մի անփոփոխ սխեմայի: 10-20 ոճրագործ ներխուժում էր մի բնակարան - սկսում կենվորներին տեռորի ենթարկել, ծեծել ու տանջել: Այնուհետ-, եր-ում էին Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները - ահաբեկված հայերին առաջարկում անհապաղ գնալ նավահանգիստ: Նրանց թույլատրվում էր իրենց հետ ձեռքի ծանրոց վերցնել, սակայն նրանցից խլվում էր ամբողջ կանխիկ դրամը, խնայողական գրքույկները - արժեքավոր իրերը: Նավահանգստում տեղակայված էր Ժողովրդական ճակատի մի պահակակետ: Փախստականներն այստեղ դարձյալ խուզարկվում էին, երբեմն նորից ենթարկվում ծեծի:

«Բաքվում հետապնդումների ժամանակ սպանվածների թիվն այդպես էլ ստույգ հայտնի չեղավ, քանի որ այս կապակցությամբ դատական որեւէ ուսումնասիրություն չի իրականացվել: Կան առանձակի վայրագությամբ իրագործվող սպանությունների բազմաթիվ վկայություններ (օրինակ, զոհերը կենդանի հրկիզվում էին): Այն ադրբեջանցիները կամ այլ ազգությունների ներկայացուցիչները, որոնք փորձում էին օգնել հայերին, վտանգում էին իրենց կյանքը», - ասել է նա:

1997թ-ին Բաքվի դեպքերն իրենց արտացոլված էին ՄԱԿ-ի,Կանանց դեմ խտրականության վերացման հարցերով զբաղվող հանձնաժողովիե 17-րդ համագումարում հայկական պատվիրակության կողմից ներկայացված զեկույցում (1997թ. Հուլիսի 17-25), որում ասվում էր. ,1990 թ-ի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ համայնքի ներկայացուցիչները հինգ օր շարունակ սպանվում, թալանվում - ստորացման էին ենթարկվում: Հղի կանայք - երեխաները ենթարկվում էին անասելի խոշտանգումների: Աղջիկներին բռնաբարում էին ծնողների աչքի առաջ, նրանց մեջքին խաչ էին խարանում: Նման վերաբերմունքի պատճառը նրանց քրիստոնեական հավատն էրե:
Կազմակերպված զանգվածային բռնությունները չսահմանափակվեցին Բաքվով, այլ տարածվեցին նա- Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, ինչպես - հյուսիսից սահմանակից երկու շրջանների` Խանլարի ու Շահումյանի հայերի վրա: Հունվարի 16-ին Ադրբեջանի ղեկավարությունը վճռեց հետ-ակային զորամասերի, ինչպես նա- ուղղաթիռների միջոցով կանոնավոր կերպով հրետակոծել Շահումյանի - Խանլարի հայկական գյուղերը:
Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղակը առանձնակի վայրագությամբ կարտեչներով հիմնովի գնդակոծվեց:
«Համաձայն ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-իկոնվենցիայի (1948) հեղինակ Ռաֆայել Լեմքինի կողմից ցեղասպանություն բառին տրված ձեւակերպմանը` ցեղասպանությունը որեւէ էթնիկ կամ կրոնական խմբի հետեւողական եւ նպատակաուղղված ոչնչացումն է: Պարտադիր չէ, որ այս ոչնչացումն արտահայտվի բացառապես մասսայական սպանություններով, այն կարող է ուղեկցվել համակցված գործողություններով: Ես չեմ կարող ավելի լավ ներկայացնել նրա միտքը, քան Լեմքինի ,Ցեղասպանությունե նշանավոր գրքի 9-րդ գլխի մեջբերումը. «Axis-ի (նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի եւ միլիտարիստական Ճապոնիայի միջեւ 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ) օրենքը օկուպացված Եվրոպայում. Օկուպացիայի օրենքները («Axis Rule in Occupied Europe: Laws of Occupation Analysis of Government Proposals for Redress») (Washington D.C., 1944, p. 79-95)» : Ընդհանրապես ցեղասպանությունը պարտադիր չէ, որ նշանակի ազգի ուղղակի բնաջնջում, բացառությամբ երբ այն ավարտվում է ազգի բոլոր անդամների մասսայական սպանություններով: Նախ հարկ է առանձնացնել տարբեր գործողությունների համակարգված ծրագիրը, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կարեւոր հիմքերը եւ հենց իրենց` խմբերին: Նման ծրագրերի խնդիրը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կառույցների, մշակույթի, լեզվի, ազգային ինքնագիտակցության, կրոնի ոչնչացումն է. այն ամենի` ինչ կար-որ կենսական նշանակություն ունի տվյալ ազգի համար (): Ցեղասպանությունը ուղղված է ազգային խմբի որպես մի ամբողջական միավորի դեմ, եւ ներառված գործողություններն ուղղված են անհատների դեմ ոչ անձնապես, այլ որպես տվյալ ազգային խմբի ներկայացուցիչների :

Եթե բառի այս բացատրությունը վերագրենք Ադրբեջանում ապրող հայերին կնկատենք, որ 20-րդ դարի ընթացքում ադրբեջանական շովինիստական կուսակցությունները 3 անգամ համախմբված ցեղասպանության փորձ են կատարել ադրբեջանական պետությունում բնակվող հայ էթնիկ խմբի նկատմամբ, հատկապես`մայրաքաղաք Բաքվում եւ ԼՂ-ում, ուր ապրում էին մեծ քանակությամբ հայեր: Այս փորձերը համընկան ճգնաժամային իրավիճակի հետ, երբ պետության նախորդ կենտրոնական ուժը թուլացավ կամ նվազեց, ինչպես որ կատարվել էր 1904/5, 1918 1990 ին: Եթե նայենք ազգայնագրական - մշակութային արդյունքներին, կտեսնենք, որ այդ փորձերը հիրավի ,հաջողված ենե. դա հենց թուրքական ազգային քաղաքականությունն էր` ոչնչացնել հայ ազգը Օսմանյան կայսրության տարածքում: Եվ, մինչդեռ, Թուրքիայում Հայ Առաքելական Եկեղեցու գոյությունը պետականորեն ընդունված է /Լոզանի պայմանագրի շնորհիվ 1923 թ./, Ադրբեջանում նման բան գոյություն չուներ:
Ներկայիս հայ ադրբեջանական պատմության իրողությունը շատ հեռու է թվում Ադրբեջանի կողմից լայն տարածում գտած, պետական մոտեցումներից: Այդ պետության եւ ԶԼՄ-ների կողմից հայ ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հետ-յալ ընկալումն է ստեղծվել, թե իբր հայերը դաժան հանցագործներ են - զավթիչներ, իսկ ադրբեջանցիները անմեղ զոհեր են: Ահա այս ամենի ճշմարիտ արտացոլումն է, որ պետք է ձ-ավորի անհրաժեշտ նախապայման իրական հաշտության հասնելու համար» - ավելացրել է Հոֆմանը: