Նկարիչ Խաչիկ Աբրահամյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Հունվարի 15-ն տեղի ունեցավ նկարիչ Խաչիկ Աբրահամյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Հանդիսավոր բացման արարողության ժամանակ նկարիչը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:



«Ես ողջունում են ձեզ Հասմիկ Պողոսյանի անունից, որը լինելով զբաղված չկարողացավ անձամբ ներկա լինել այստեղ: Խաչիկ Աբրահամյանի ժառանգությունը այնքան մեծ է, որ նախարարը որոշել է պարգեւատրել նրան նախարարության բարձրագույն պարգեւով` ոսկե մեդալով, - ասել ցուցահանդեսի բացման ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա հարությունյանը: Նա ընդգծել է, որ նկարիչը հանդիսավոր կերպով մեդալը կստանա անձամբ նախարարից:



«Խաչիկ Աբրահամյանի ցուցահանդեսով մենք Նկարիչների միությունում սկսում ենք ցուցահանդեսների շարք: Եվ չնայած այն բանի, որ նկարիչը վերջին տարիներին ապրում է արտասահմանում, նա մեծ հայրենասեր է», - ասել է Նկարիչների միության նախագահ ԿԱրեն Աղամյանը:



Խաչիկ Աղամյանը նկարիչ է, Նկարիչների միջազգային դաշնության անդամ, Հայաստանի երիտասարդ նկարիչների միության նախագահ: Ծնվել է 1960 թ-ն Երեւանում: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---