ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՅՍԵՐ ՆԵՏ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Տոկիոյում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոի հետ: Հայաստանի ղեկավարը միապետի հետ քննարկել է հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ռոբերտ Քոչարյանը այցելել է նաեւ «Սոնի» միավորման սալոնը: Նախագահը հանդիպել է «Ջեյթրո» կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են արտաքին առեւտրով: Կազմակերպության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը այցելել է կառավարող լիբերալ-ժողովրդավարական կուսակցության շտաբ-բնակարան, որտեղ մասնակցել է 35 պատգամավոր ընդգրկող Ճապանա-հայկական խորհրդարանական խմբի շնորհահանդեսին: Խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում նախագահը հաղորդել է, որ Հայաստանի ղեկավարությունը նախատեսում է մոտ ժամանակներս դեսպանատուն բացել Տոկիոյում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---