Հայաստանը եւ Թուրքիան պատրաստ չեն հարաբերությունների կարգավորման

Հայաստանը եւ Թուրքիան պատրաստ չեն հարաբերությունների կարգավորման

PanARMENIAN.Net - Ամերիկյան օրենսդիրների այս քայլերը եւ թուրքական կողմի արձագանքն ակնհայտ են դարձնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անպատրաստությունը, նրա պայմանավորվածությունը ոչ հայկական եւ ոչ էլ թուրքական հասարակությունների շահերով, այլ արտաքին ուժերի շահերը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ռազմավարական մշակույթի Հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: Նրա կարծիքով, այժմ սպասելու, իրավիճակը վերաիմաստավորելու, նոր մոտեցումներ մշակելու լավ առիթ է, քանի որ ակնհայտ է. ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվելու: «Համապատասխանաբար անհիմն են դառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումով ղարաբաղյան հիմնահարցը Ադրբեջանի համար նախընտրելի պայմաններով լուծելու խոսակցությունները»,- ընդգծել է Արեշեւը :

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովում քվեարկությունից հետո բանաձեւը դրվելու է Ներկայացուցիչների պալատի վերջնական քվեարկության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---