9 մարտի 2010 - 06:02 AMT
ADC-ն երկարեցնում է բնակարանային ինտերնետ ծառայության ակցիայի ժամկետը

Մարտի 8-ի կապակցությամբ ADC-ն երկարեցնում է հայաստանյան հեռահաղորդակցման շուկայում իր նախադեպը չունեցող FastClick բնակարանային ինտերնետ ծառայության ակցիայի ժամկետը: FastClick -ը մատուցում է ինտերնետ` վարդակից, այսինքն` էլեկտրական ցանցի միջոցով։

Մինչեւ ապրիլի 7-ը մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում բաժանորդները կստանան սիմետրիկ արագություններով բարձրորակ գերարագ ինտերնետ՝ աննախադեպ ցածր գներով։ Իսկ գիշերային ժամերին եւ ամեն կիրակի կօգտվեն պայմանագրով պատվիրվածից կրկնակի անգամ բարձր արագությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: