Լեհաստանի վարչապետը խոնարհվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակի առաջ

Լեհաստանի վարչապետը խոնարհվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակի առաջ

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա պսակ է դրել եւ խոնարհվել է հավերժական կրակի առաջ:

Լեհաստանի վարչապետը նաեւ ծառ է տնկել հիշատակի ծառուղում:

Հայոց ցեղասպանության թանգարան այցելելով` Տուսկը հուշագրքում գրառել է. «Ես խոնարհվում եմ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջեւ: Լեհաստանը, որ անցյալ դարում միլիոնավոր քաղաքցիների կորուստ է ունեցել, լիովին հասկանում է հայերին բաժին հասած դժբախտությունը: Մենք միանում ենք ձեր ողբին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---