ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ամերիկացիները պետք է զերծ մնան Թուրքիա այցելելուց

PanARMENIAN.Net - Ամերիկացիները պետք է զերծ մնան Թուրքիա այցելելուց: ԱՄՆ Պետդեպարտմենտը զգուշացնում է իր քաղաքացիներին ահաբեկչական գործողությունների եւ բռնության վտանգի մասին: Նրանք պետք է զերծ մնան Թուրքիա այցելելուց, հակառակ դեպքում պետք է չափազանց զգույշ լինեն: Տվյալ պահին նախազգուշացումը գործելու է մինչեւ 2010-ի ապրիլի 30-ը:



Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն քաղաքացիները պետք է հատկապես ուշադիր լինեն վերջին ժամանակները երկրում նկատվող հակաամերիկյան քաղաքականության պատճառով, ինչպես նաեւ ժողովրդական հեղափոխական կուսակցության հիմնադրման մոտեցող տարեդարձի հետ կապված, որը բազմաթիվ բողոքների եւ ցույցերի առիթ է տալու: ԱՄՆ-ը նաեւ մտահոգություն է հայտնում քրդերի Նովրուզ Բայրամ տոների առիթով, որոնք տեղի են ունենալու մարտի 21-ից, հաղորդում է Hurriyet-ը: Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց մեծ խմբերից, նույնիսկ եթե ցույցերը խաղաղ բնույթ կրեն:



Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: ԱՄՆ-ից հետո մարտի 11-ին բանաձեւն ընդունեց Շվեդիայի խորհրդարանը: Արդյունքում Թուրքիան ետ կանչեց իր դեսպաններին այդ երկրներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---