Կարեն Աղամյանը դարձել է Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի պատվավոր անդամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի պատվավոր անդամ է դարձել: Մարտի 16-ին Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի նախագահության որոշմամբ նրան շնորհվեց այդ կոչումը:



Նախկին «Կայսերական Ակադեմիան», ապա` ԽՍՀՄ Գեղարվեստի Ակադեմիան, այսօր` Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիան հիմնադրվել է 1757թ. Մ.Լոմոնոսովի նախաձեռնությամբ Ելիզավետա Պետրովնայի կողմից: Կանոնադրությունը հաստատվել է Եկատերինա II-ի կողմից: Ակադեմիայի սակավ ազգությամբ հայ անդամների թվում են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Ղուկաս Չուբարյանը, Հովհաննես Զարդարյանը, Արա Սարգսյանը, Գրիգոր Խանջյանը, Նիկողայոս Նիկողոսյանը եւ այլք:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---