Այսօր անվանի դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակն է

PanARMENIAN.Net - Այն մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ եւ գոյությամբ ձեւավորում են հասարակության մտածողությունը, իրենց ժամանակից երկար են ապրում: Հայ ժողովրդի համար այդպիսի անձ եղել եւ մնում է Խորեն Աբրահամյանը, որին դեռ երկար են հարգելու, եւ որից դեռ շատ են սովորելու ոչ միայն դերասանական եւ ռեժիսորական վարպետություն, այլ նաեւ երեւանցի լինեու բնածին կարողություն:

Այսօր մեծանուն դերասանի 80-ամյակն է, նրա ընտանիքը, ընկերները եւ երկրպագուներն այցելել են քաղաքային Պանթեոն եւ ծաղկեպսակ են դրել դերասանի շիրիմին:

Խորեն Աբրահամյան, թատրոնի եւ կինոյի դերասան, թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981), Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր(1971): Ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երեւանում: 1951թ.ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը, աշխատել է Գ.Սունդուկյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում: 1985-1988թթ. աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում: Խորեն Աբրահամյանը վախճանվել է 2004թ.դեկտեմբերի 10-ին Երեւանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---