Սերժ Սարգսյան. Մենք անելու ենք հնարավորը հանուն այն երջանկության ու ապահովության, որին դուք հիրավի արժանի եք

Սերժ Սարգսյան. Մենք անելու ենք հնարավորը հանուն այն երջանկության ու ապահովության, որին դուք հիրավի արժանի եք

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապատության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։

Ուղերձում շնորհավորանքից բացի կա նաեւ մաղթանք, որը հետեւյալն է. “Մաղթում եմ ձեր ընտանիքներին սեր ու ջերմություն, արժանավոր զավակներ. թող օջախի պահապան ու տիրուհի լինելուց զատ, այսուհետ առավել ընդգրկված լինեք մեր երկրի պետական, հասարակական ու քաղաքական կյանքում, թող ձեր հոգատար եւ ուշադիր հայացքի ներքո լինեն նաեւ այնպիսի խնդիրներ, որոնք ավանդաբար համարվել են տղամարդկանց մենաշնորհը։

Մենք վստահում ու հավատում ենք ձեզ, ձեր շնորհներին ու կարողություններին եւ գարնանային այս գեղեցիկ առիթը օգտագործում ենք կրկին խոստովանելու մեր սերն ու հիացմունքը ձեր հանդեպ, ձեր գեղեցկության ու հմայքի, ձեր գործի ու նվիրումի հանդեպ։

Մենք անելու ենք հնարավորը հանուն այն երջանկության ու ապահովության, որին դուք հիրավի արժանի եք”։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---