Հնդկաստանի Հայոց մարդասիրական ճեմարանը 189 տարվա գոյություն ունի

PanARMENIAN.Net - 2010 թվականի ապրիլի 6-ին Կալկաթայում (Հնդկաստան) նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 189-ամյակը:

Հանդիսության բացման աղոթքին եւ երկու երկրների՝ Հայաստանի եւ Հնդկաստանի օրհներգերի հնչեցումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ճեմարանի վաստակաշատ ուսուցչուհի Քամալ Ալու-վալիան:

Համերգային ծրագրից հետո հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը ողջունել ու ներկայացրել է իր կառավարման մեկ տարվա ընթացքում ճեմարանում կատարված աշխատանքները։

Միջոցառմանը ներկա են եղել ճեմարանի աշակերտությունը, ուսուցիչները, Ս. Նազարեթ Մայր եկեղեցու վարչության անդամները, հնդկահայեր եւ հյուրեր:

Կալկաթաի հայոց մարդասիրական ճեմարան

Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականի ապրիլին` Հնդկա-ստանի Կալկաթա քաղաքում, բարեգործ վաճառականներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի բարերարությամբ: Ճեմարանը այսօր կրթում և դաստիարակում է Հայաստանից, Իրանից, Իրաքից եկած, ինչպես նաև Հնդկաստանի հայորդիների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---