Ուկրաինայի Գավաթի եզրափակիչը կկայանա Խարկովում

Ուկրաինայի Գավաթի եզրափակիչը կկայանա Խարկովում

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Դոնեցկի "Մետալուրգը", որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, Ուկրաինայի Գավաթի եզրափակչում իր ուժերը կչափի "Տավրիայի" հետ:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, որոշվել է եզրափակչի անցկացման մարզադաշտը: "Մետալուրգ" - "Տավրիա" հանդիպումը կկայանա Խարկովում` "Մետալիստ" մարզադաշտում:

Վիճակահանության արդյունքներով, "Մետալուրգը" եզրափակչում հանդես կգա հյուրի դերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---