Արտակ Շաքարյան. Արձանագրությունների ստորագրումից ի վեր Սինիրլիօղլուն Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է

Արտակ Շաքարյան. Արձանագրությունների ստորագրումից ի վեր Սինիրլիօղլուն Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է

PanARMENIAN.Net - Հայաստանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որին ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս իրադարձությունը մեկնաբանել է թուրքագետ Արտակ Շաքարյանը

Ըստ Շաքարյանի, ամենայն հավանականությամբ Սինիրլիօղլուն իր հայ գործընկերների հետ քննարկելու է ապրիլի 12-13-ը ԱՄՆ-ում կայանալիք Սարգսյան-Էրդողան հանդիպման բովանդակությունն ու հնարավոր համատեղ հայտարարության տեքստը: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրումից ի վեր նա Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

“Մարտի վերջին Հայաստանում էր թուրք բարձրաստիճան մի պատվիրակություն, որ Հայաստան էր ժամանել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Այցի ընթցաքում հանդիպմանը մասնակից հայ պաշտոնատար անձնացից մեկը հստակորեն արտահայտել է այն միտքը, որ եթե Թուրքիան մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում որևէ քայլ չանի դեպի առաջընթաց կամ գոնե չհայտարարի, որ ներքին խնդիրների պատճառով խնդրում է մի փոքր հետաձգել արձանագրությունների վավերացման հետ կապված գործընթացը, ապա հայկական կողմը հետ կկանչի իր ստորագրություններն արձանագրություններից”,-ասվում է թուրքագետի հայտարարության մեջ:

Արտակ Շաքարյանը նշել է նաեւ, որ Սինիրլիօղլուն շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում էր` ամենայն հավանականությամբ ճշտելու Վաշինգտոնի դիրքորոշումը: “Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարի` Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական դեսպան Սինիրլիօղլուն 2009թ. հուլիսին նշանակվել է ԱԳՆ փոխնախարար: Սինիրլիօղլուն եղել է դեսպան Իսրայելում, որտեղ ակտիվ ներգրավված է եղել իսրայելասիրիական բանակցություններում` որպես միջնորդ”,-ասվում է թուրքագետի մեկնաբանության մեջ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---