Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 22:1 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Վրաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-18-ը Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու տափօղակով հոկեյի 3-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի և ՀԱՀ հավաքականները:

Մինչև առաջնության մեկնարկը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի հավաքականի հետ և պարտության մատնել 22:1 հաշվով:

Առաջնության պաշտոնական բացումը տեղի է ունենալու ապրիլի 14-ին, որից հետո սկսվելու է ՀԱՀ- Հայաստան հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---