Իսրայելը ժամանակավորապես էմբարգո կկիրառի Թուրքիային զենքի մատակարարման հարցում

Իսրայելը ժամանակավորապես էմբարգո կկիրառի Թուրքիային զենքի մատակարարման հարցում

PanARMENIAN.Net - Իսրայելը ժամանակավորապես էմբարգո կկիրառի Թուրքիային զենքի մատակարարման հարցում: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը` հղում անելով բրիտանական Jane’s Defence Weekly պարբերականին: Ըստ շաբաթաթերթի, իսրայելյան կողմը նման քայլի է դիմում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելյան հայտարարությունների պատճառով: Պարբերականը մեջբերում է Իսրայելի պաշտպանության նախարարին, որը հայտարարում է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները երբեք այլևս այնպիսին չեն լինի, ինչպես նախկինում: “Մենք այժմ ուշադիր կլինենք այն հարցում, թե ինչ ենք վաճառում Թուրքիային, որտեղ իսլամիստական տրամադրությունների աճ է նկատվում”,-ասել է աղբյուրը:--ԿԱ--

Իսրայելը ժամանակավորապես էմբարգո կկիրառի Թուրքիային զենքի մատակարարման հարցում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---