Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում19 ապրիլի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանքության մասին թիվ 252 բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում արդեն աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, բանաձևի քննարկման ժամկետները կախված են բազմաթիվ տեխնիկական հարցերից, օրինակ` կոնգրեսականների տրամադրվածությունից և շահագրգռվածությունից, ռազմարդյունաբերությունից որոշ նահանգների կախվածությունից, Թուրքիայի հետ ռազմական պայմանագրերից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կանդրադառնա Թուրքիայի կողմից Իրանին սատարելու հարցը ԱՄՆ վարչակազմի վրա: “Կան գործոններ, որոնք անհնար է հաշվի առնել ամբողջությամբ: Հուսով եմ, որ դա կհաջողվի անել մինչև աշուն, սակայն մինչև վերջ վստահ լինել չեմ կարող”,-նշել է ՀՅԴ առաջնորդը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |