20 ապրիլի 2010 - 15:19 AMT
ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010թ. Առաջին եռամսյակում կազմել է 5,5 տոկոս

Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-մարտին ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 5,5 տոկոս, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի աճը կազմել է 568,1 մլրդ դրամ: Ընդ որում ՀՆԱ-ն մարտին փետրվարի համեմատ աճել է 43,1 տոկոսով:

Բացի այդ, սպառողական գների աճն առաջին եռամսյակում 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,4 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ մարտ ամսին սղաճը կազմել է 0,8 տոկոս:

Բյուջեում ամրագրված տնտեսական աճը 1,2 տոկոս է, սղաճը 4±1,5 տոկոսի սահմաններում: