Արմեն Մովսիսյան. Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է

Արմեն Մովսիսյան. Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանն առաջինն է էներգահամակարգերով ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև նախկին ԽՍՀՄ երկրներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի էնեևգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման ժամանակ:

“Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է իր արտադրական և բաշխիչ հզորություններով, բաշխման կուլտուրայով և էլեկտրաէներգիայի համակարգի հաշվառումով: Դա ոչ միայն իմ սուբյեկտիվ գնահատականն է, այլ նաև մի շարք միջազգային փորձագետների և մասնագետների գնահատականը”,- ավելացրել է նա: Բացի դրանից, նախարարն ավելացրեց, որ “Երևանի ՏԷՑ” տարածքում նախատեսվում է կառուցել երկրորդ էլեկտրակայանը: Իսկ նոր էներգաբլոկից ստացված էներգիան առաջին հերթին օգտագործվելու է ներքին պահանջմունքների բավարարման համար, իսկ ավելցուկը կփոխեն իրանական գազի հետ:

Երևանի համակցված շեգոգազային ցիկլով էլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունը կայացել է ապրիլի 21-ին Հայաստանի նախագահՍերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նոր էլեկտրակայանը 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի մշակման համար կծախսի 2-2,3 անգամ ավելի քիչ վառելիք (բնական գազ), քան երկրի այլ էլեկտրակայանները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---