21 ապրիլի 2010 - 20:00 AMT
Ախալցխայի քաղաքապետարան. Պատասխան կարող է տալ միայն Վրաստանի մշակույթի նախարարությունը

“Ապրիլի 21-ին Ախալցխայում բնակվող երիտասարդներից մենք իմացել ենք, որ ավերում են Ախալցխայի Սուրբ Երևման (Սուրբ Աստվածահայտնություն) եկեղեցին”,- հայտնել է Ախալցխայի, Ադիգայի և Բորժոմիի հայության հոգևոր առաջնորդ հայր Մանուկը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Հայր Մանուկի խոսքերով, արդեն ամբողջությամբ քանդված է եկեղեցու արևելյան պատը, ինչպես նաև հյուսիսային և հարավային կողմնային խորանները, քարերը դասավորվծած են ըստ չափսերի:

“Եկեղեցու ավերման հետևանքով բացվել են չորս խաչքարեր, որոնց վրա առկա են առաքյալների անունները հայերեն գրություններով: Բաց է հյուսիսային և հարավային պատերի հիմքը, ինչը հորդ անձրևների դեպքում կարող է վերջնականապես ավերել Սուրբ Երևման եկեղեցին”,- ասել է հայր Մանուկը և ավելացրել, որ արդեն դիմել է Ախալցխայի քաղաքապետարան:

“Մենք ոչ մի կապ չունենք այս հարցի հետ: Պատասխան կարող է տալ միայն Վրաստանի մշակույթի նախարարությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ավերվում եկեղեցին, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում”,- ասել է Ախալցխայի, Ադիգայի և Բորժոմիի հոգևոր առաջնորդ հայր Մանուկը: