Ադրբեջանի ԶԼՄ-ները հորինել են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից “շահիդների ծառուղու” այցելությունը 3 մայիսի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶԼՄ-ները տարածել են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի համաձայն, ըստ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի, Գերագույն Պատրիարք ու Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին մեկնելով Բաքու`Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, գիշերն այցելել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների գերեզմանները: Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն և հուսով է, որ համապատասխան հերքում կտրվի: Այս հայտարարությունն ամբողջությամբ հորինվածք է, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մայիսի 1-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հետևյալ տեղեկատվությունը. “Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բաքու էր ժամանել Հոգևոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, այցելել է նաև շահիդների ծառուղի: “Ես խորհուրդ տվեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին տեսնել Ղարաբաղի համար զոհված մեր շահիդների գերեզմանները: Նրանք այնտեղ գնացին գիշերը, երբ ոչ ոք չկար: Այն պատկերը, որ նա տեսավ այնտեղ, շատ հուզեց նրան”,-ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |