Կարո Մուրադը հաղթեց Թոմմի Քարփենսիին և պաշտպանեց իր գոտին

Կարո Մուրադը հաղթեց Թոմմի Քարփենսիին և պաշտպանեց իր գոտին

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Օլդենբուրգում (Գերմանիա) հայ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգում WBO Intercontinental տիտղոսակիր Կարո Մուրադը (Գերմանիա) հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: Մուրադի մրցակիցը Թոմմի Քարփենսին էր (ԱՄՆ):

Բռնցքամարտիկները հաղթահարեցին 12 ռաունդից բաղկացած մենամարտի համար հատկացված ողջ ժամանակը, որի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին Մուրադին: Հաշիվը կազմեց 116-111, 117-110, 116-111 հօգուտ Մուրադի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---