Հայաստանի կառավարությունը կմասնակցի «Քենդլ» միջազգային կենտրոնի ստեղծմանը 6 մայիսի 2010 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հաստատել է «Քենդլ» միջազգային կենտրոնի իրականացման նախագիծը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել կառավարության մամլո ծառայությունում,, «Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցչի հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների եւ պատասխանատու նշանակելու մասին» որոշմամբ կառավարությունը, նկատի առնելով այդ նախագծի կարեւորությունը առաջատար կիրառական գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների զարգացման գործում, հաստատել է «Քենդլ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմանում ֆինանսական մասնակցություն ունենալու իր պատրաստակամությունը: Կառավարությույնը հրավիրել է օտարերկրյա պետություններին եւ միջազգային կառույցներին մասնակցելու այդ կենտրոնի կառուցմանը եւ օգտագործմանը։ Նախագծի իրականացման պատասխանատու է սահմանվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն։ «Քենդլ» նախագծի համակարգման համար ստեղծվել է խորհուրդ` ՀՀ վարչապետի ղեկավարությամբ։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախագիծը լավ օրինակ է, թե ինչպես մեր գիտնականների նախաձեռնությունը ստանում է պետության եւ մասնավորի զորակցությունը։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախագծի ղեկավար, ԵՊՀ-ին կից «Քենդլ» ԳՀԻ տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովը, համալիրը թույլ կա ունենալ 40 գերժամանակակից փորձարարական լաբորատորիա: «Նախագիծը համակարգաստեղծ է և նրա իրականացումն առաջատար դիրքերի դուրս կբերի Հայաստանում կատարվող աշխատանքները ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության, բժշկության, բնապահպանության, դեղագործության, միկրոէլեկտրոնիկայի հիմնարար և կիրառական հետազոտությունների ողջ սպեկտրով և շարժիչ ուժ կհանդիսանա երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար»,-ասել է Վ.Ցականովը: «Քենդլ» նախագիծը ստացել է միջազգային փորձագիտական հանձնաժողովի բարձր գնահատականը որպես համաշխարհային մակարդակի նախագիծ ու ՀՀ-ում գիտության ու տեխնոլոգիաների զարգացման փայլուն նախաձեռնություն: Իր մակարդակով, «Քենդլը» դասվում է 21-րդ դարի ճառագայթման աղբյուրների նոր ընտանիքին, ինչպիսիք են` SPEAR3 (ԱՄՆ), CLS (Կանադա), SOLEIL ( Ֆրանսիա), DIAMOND (Անգլիա): Նման աղբյուրների պահանջարկն աշխարհում 3-10 անգամ գերազանցում է եղած հնարավորությունները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |