7 մայիսի 2010 - 16:24 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնությունում «Քախսին» հաղթեց «Գյումրիին»

Մայիսի 6-ին տեղի ունեցավ 16-րդ փուլի «Գյումրի»-«Քախսի» խաղը, որը հետաձգվել էր: «Քախսին» վստահ հաղթանակ տարավ 14:6 հաշվով:

«Քախսիի» գոլերը խփեցին Արմեն Գյուլումբարյանը, Էդգար Կիրակոսյանը (4-ական գոլ), Արթուր Կարապետյանն ու Արմեն Սանամյանը (3-ական գոլ):

«Գյումրիի» գոլերի հեղինակներն են` Ստեփան Մկրտչյանը, Արման Տոնոյանը և Աշոտ Խաչատրյանը (2-ական գոլ): Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 5-րդ փուլի «Փյունիկ-3», «Միկա-2» հանդիպումը: 2:1 հաշվով հաղթեց «Փյունիկ-3»-ը: