ՀՀ պաշտպանության նախարարն ու ԱԵՔԽ ներկայացուցիչները քննարկել են երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները 7 մայիսի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետին կից Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման շրջանակներում քննարկվել են երիտասարդության խնդիրները, մասնավորապես, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարել է խորհրդի անդամ, սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Իր հերթին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ հանդիպման ավարտին կողմերը միասնական մոտեցում կձևավորեն խնդրո առարկա հարցերի շուրջ: «ԱԵՔԽ ուշադրության կենտրոնում հիմնականում երիտասարդության սոցիալական հարցերն են, այդ թվում նաև երիտասարդ ընտանիքներին բնակմակերեսով ապահովելու հարցը: Մենք կանդրադառնանք նաև մարզերի, ԼՂՀ-ի երիտասարդների խնդիրներին»,-ասել է Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղար Ռուբեն Մարկոսյանը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |