// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դորվարդ Հակոբյան. Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին «Ֆորում» պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Դորվարդ Հակոբյանի 90-րդ հոբելյանական ցուցահանդեսը: Այն կանցնի Սանքտ Պետերբուրգում հայերի հաստատման 300-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

Իր ողջույնի խոսքում «Ֆորում» պատկերասրահի տնօրեն, նկարիչ Նիկոլայ Տյոպլին նշել է. «Դ.Հակոբյանի կտավները լի են նկարչի անկեղծ զգացմունքներով, նա բոլոր արտահայտչական մեթոդներով ձգտում է արտահայտել իր սերն առ աշխարհ, որում մենք ապրում ենք»:

Ելույթ ունեցավ նաև Սանքտ Պետերբուրգի հայկական եկեղեցու քահանա, տեր Հադ Ղազարյանը: Իր հերթին, նկարիչը նշել է. «Իմ նկարներն ավելի լավ են արտահայտում իմ մտքերը, քան բառերը»:

Դորվարդ Հակոբյանը ծնվել է 1943թ. Երևանում: Նա ֆիզիկոս է կրթությամբ և 140 գիտական աշխատությունների հեղինակ: Միևնույն ժամանակ նա բազմաթիվ նկարների հեղինակ է:

 Ուշագրավ
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա գարնանը՝ Իսրայելում
Վերջին, 8-րդ եթերաշրջանի գործողությունը կսկսվի Վինթերֆելում
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում