Դավիթ Հայաթ. Նուռը լավագույն միջոցն է քաղցկեղի դեմ

PanARMENIAN.Net - Քաղցկեղի բուժման «Pitie-Salpetriere» կլինիկայի պրոֆեսոր Դավիթ Հայաթը գիրք է հրատարկել լավ սննդակարգի միջոցով այդ հիվանդության կանխարգելման մասին: Գիրքը կոչվում է «Իսկական սննդակարգ քաղցկեղի դեմ»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, քաղցկեղը կանխարգելող մրգերի թվում պրոֆեսորն առանձնացրել է նուռը, հատկապես նռան հյութը, որպես լավագույն բնական անտիօքսիդանտ: Այդ մրգատեսակն ու Հնդկաստանից բերվող համեմունքը` կուրկուման, պաշտպանում է շագանակագեղձի և թոքերի քաղցկեղից: Սակայն, ինչպես նշում է բժիշկը, քաղցկեղը կանխելու լավագույն միջոցը չծխելն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---