ՀՀԿ. Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից18 մայիսի 2010 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական տանդեմի` ի դեմս Թուրքիայի վարչապետի ու Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման հարցում, անհեթեթ են: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով, նման հայտարարությունները խոսում են այն մասին, որ թուրքական քաղաքական վերնախավի «ուղեղներում» գերակշռում է պանթուրքիզմի և նեո-օսմանիզմի գափարախոսությունը: «Ավելի ճիշտ կլինի, եթե թուրքական կողմը նման հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվի իր ներքին խնդիրներով ու առաջին հերթին դուրս բերի զորքերը Կիպրոսից, որի տարածքի 38%-ն ավելի քան 35 տարի շարունակ օկուպացված է Թուրքիայի կողմից»,- ընդգծեց նա: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը այսպես կոչված «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին` ՀՀԿ խմբակցության քարտուղարն Իլհամ Ալիևին հիշեցրեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից և պայմաններ ստեղծի հայ փախստականների վերադարձի համար»,- նկատեց պատգամավորը: Նա ավելացրեց նաև, որ ներկա պահին ի դեմս Արցախի միջազգային հանրությունը գործ ունի մի պետության հետ, որը հավատարիմ է ժողովրդավարության, ինքնության ու ազատության իդեալներին, որը պաշտպանում է իր խաղաղ գոյությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |