Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը

Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում` Օպերային թատրոնի շենքի առաջ, կրկին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանները, որոնք անցյալ տարի ժամանակավորապես հեռացվել էին հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության ժամանակ: Այսօր հուշարձանները վերադարձել են իրենց տեղերը` ներկված նախկին գույնով, որը տարիների ընթացքում խամրել էր:

Շինարարության նախագիծը մշակվել է «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ի կողմից, իսկ անցյալ տարի սկսված շինարարությունն իրականացնում է «Renco» ընկերությունը: Վերականգնված հուշարձանների պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 24-ին:

Հայ մշակույթի մեծանուն գործիչների հուշարձանները տեղադրվել էին 1957-ին: Թումանյանի պոեմի մոտիվներով Սպենդիարյանը գրել է «Ալմաստ» օպերան, որը դարձել է առաջին հայկական օպերաներից մեկը: Հովհաննես Թումանյանի հուշարձանի հեղինակը քանդակագործ Ա. Սարգսյանն է, Ալ. Սպենդիարյանինը` քանդակագործներ Գ. Չուբարյանը և Ա. Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---