
«Ես քվեարկել եմ մեր երկրի ապագայի ու բարօրության օգտին»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ԼՂՀ-ից, Հարությունյանի խոսքով, ուրախացնում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրությունների հանդեպ: «Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումը կայացել է»,- նկատել է Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետն ընդգծել է, որ Արցախն արդեն կայացած պետություն է, ինչի ապացույցն ընթացող ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններն են: Նա ավելացրել է նաև, որ նոր խորհրդարանը հիմնականում պետք է աշխատի ԼՂՀ զարգացման համար: