Սերժ Ավեդիքյանը «Ոսկե արմավենու» է արժանացել անիմացիայի համար

Սերժ Ավեդիքյանը «Ոսկե արմավենու» է արժանացել անիմացիայի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել կարճամետրաժ «Շան կյանքը» ֆիլմի համար: Դա անիմացիոն ֆիլմ է, որը պատմում է Օսմանյան կառավարության կողմից թափառող շներին Կոստանդնուպոլսից դուրս բերելու և Մարմարի ծովում գտնվող անմարդաբնակ կղզի տեղափոխելու մասին: Մրցանակը հանձնել են Ատոմ Էգոյանն ու Միշել Ռոդրիգեսը, PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագորղ Ժան Էքիյանը:

Ըստ հեղինակի, դա փոխաբերական իմաստ ունեցող ֆիլմ է, որը պատմում է հայերի ճակատագրի մասին Օսմանյան կայսրությունում: «Ես ֆիլմեր եմ նկարահանում պատմության համար, որպեսզի չխզվի կապը իմ պապի և իմ երեխաների միջև»,-մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Ավեդիքյանը:

Շան կղզու մասին պատմությունը նկարագրված է ֆրանսահայ գրող Վահե Քաչայի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Դաշյունն այգում» վեպում: 1910 թվականին կղզի է տեղափոխվել շուրջ 30 հազար թափառող շուն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---