Երևանի Ազատության հրապարակում բացվել է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի

Երևանի Ազատության հրապարակում բացվել է ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղի

PanARMENIAN.Net - Երևանում` Ազատության հրապարակում, մայիսի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է 500 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղիի պաշտոնական բացումը: Երկրի ղեկավարի խոսքերով, կատարվել է շատ լավ աշխատանք բարձր չափանիշներին համապատասխան:

Իր հերթին, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ քաղաքում ավտոկայանատեղերի շինարարությունը պետք է շարունակվի, քանի որ երեկոյան ժամերին քաղաքը ծանրաբեռնված է լինում: «Մոտ ժամանակները նախատեսվում է ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցում Ազնավուրի և Սախարովի հրապարակներում, և լավ կլիներ, եթե նման ստորգետնյա շինություն կառուցվեր նաև Հանրապետության հրապարակում»,- ասել է նա: Ավտոկայանատեղերի արժեքի վերաբերյալ քաղաքապետն ասաց, որ վճարի վերջնական չափը դեռ որոշված չէ, բայց այն լինելու է 100-500 դրամի սահմաններում: Ավտոկայանատեղիի մուտքը և ելքը Թումանյան փողոցից է:

Շինարարության արժեքը կազմել է մոտ 4 մլրդ դրամ: Մոտ ժամանակները Ծովակալ Իսակովի հրապարակի հարևանությամբ մեկնարկելու է հեծանվահրապարակի շինարարությունը: Հեծանվահրապարակում նախատեսվում է երկու մարզասրահների կառուցում 3200 տեղերով: Նախագծի արժեքը 5.9 մլրդ դրամ է:

ՀՀ կառավարության 2008-ի օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվեց իտալական «RENCO S.p. A.» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, որի համաձայն պետք է կառուցվեր միջազգային չափանիշենրին համապատասխան ստորգետնյա ավտոկանգառ և հեծանվահրապարակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---