25 մայիսի 2010 - 14:23 AMT
ՀԾԿՀ-ն անփոփոխ է թողել Երևանի ջրամատակարարման սակագինը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Ինչպես հայտնում է ՀԾՀԿ մամլո ծառայությունը, քննարկելով վերը նշված հարցը և, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվելիք սուբսիդավորումը, հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման գործող սակագինը` 181 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):