Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ

PanARMENIAN.Net -

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվող Եվրամիության մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսել են Եվրամիության հետ խոր ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման բանակցությունների և դրանց մեկնարկի չափանիշների մասին: Զրուցակիցները քննարկել են տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան շուկայական համակարգի ձևավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կատարելու շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման համար անհրաժեշտ բարեփոխումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգին (GSP+) անցումը արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքը և ընդգծել է առաջընթաց քայլ անելու անհրաժեշտությունը` կարևորելով Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհումն ու անցումը: Քննարկվել են նաև Հայաստանի ֆինանսների կառավարման պետական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին Եվրամիության հնարավոր տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը
Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության
Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա
Partner news