Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը27 մայիսի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ, հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10 մլն դրամ: Ըստ վարչապետի, նախագիծը հնարավոր դարձավ «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ռոք երաժիշտների և նրանց հայ երկրպագուների միջև բարեկամական հարաբերությունների արդյունքում: Ընդ որում, Տիգրան Սարգսյանն ընդգծեց Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի հսկայական ներդրումը , որը բարեգործական համերգից ստացած ողջ հասույթն ուղղեց վերոնշյալ դպրոցի վերականգնմանը: Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է մարտին Երեւանում տեղի ունեցած Յան Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,3 մլն դրամ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |