2011թ. գարնանը հանդիսությամբ կնշվի Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակը

2011թ. գարնանը հանդիսությամբ կնշվի Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակը

PanARMENIAN.Net - Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) Սինգապուրում գտնվելու ընթացքում այցելեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ուր հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց Սինգապուրի հայության ավանդը եկեղեցու պահպանման գործում և խոստացավ ՀՀ դեսպանության ամենայն աջակցությունը` համայնքի բոլոր առկա խնդիրների լուծման հարցում:

Համայնքի ներկայացուցիչները պատմեցին տեղի հայության, նրանց խնդիրների, պարբերաբար կազմակերպվող միջոցացառումների մասին, ներկայացրեցին երկրի ամենահին քրիստոնեական շինություն հանդիսացող (1835թ.) հայկական եկեղեցու պատմությունը, ինչպես նաև դրա իրավական կարգավիճակի հետ առնչվող հարցեր:

2011թ. գարնանը հայ համայնքը պատրաստվում է մեծ հանդիսությամբ նշել Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակը: Նախատեսվող միջոցառումներին մասնակցելու են հրավիրվել աշխարհի տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին:

Սինգապուրցիները մշտապես բարձր են գնահատում երկրի պատմության կերտման ընթացքում հայերի ունեցած մեծ ներդրումը: Առանձնահատուկ նշվում են առաջին քրիստոնեական եկեղեցին, Սարգիս եղբայրների կողմից հիմնված «Ռաֆլզ» (Raffles) հյուրանոցը, նույնպես հայերի կողմից հիմնված ամենաազդեցիկ «The Straits Times» օրաթերթը: Հայերի պատվին անվանվել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը (Armenian Street): Սինգապուրցիների համար առանձնահատուկ նշանակություն ունի հայազգի Ագնես Ջոակիմի կողմից 1893թ. ստեղծված խոլորձ ծաղիկը (Orchid Vanda Miss Joaquim), որն այսօր հանդիսանում է Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---