Երևանում տեղի կունենա «Ալբերտ Ազարյանի գավաթ» մարմնամարզության մրցաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-12-ը Երևանում 7-րդ անգամ տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան գավաթի խաղարկությունը: Սպորտային մարմնամարզության մրցաշարը միջազգային է, մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի հավաքականները:

«Մասնակիցների թիվը 43 է, Հայաստանից, բացի երևանյան դպրոցներից, մասնակցում են մարզիկներ Գյումրիից և Վանաձորից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը:

Հայ մարմնամարզիկներն այդ մրցաշարից հետո կմասնակցեն ԱՊՀ երկրների առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 15-20-ը Պենզա քաղաքում (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---