Թուրքիան Իսրայելին բողոքի նոտա է ուղարկել

Թուրքիան Իսրայելին բողոքի նոտա է ուղարկել

PanARMENIAN.Net - Թուրքիան Իսրայելին բողոքի նոտա է ուղարկել անցյալ շաբաթ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցած ցույցի հետ կապված: Բողոքի նոտան հանձնվել է Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևիին:

Թուրքական ԱԳՆ-ում զրույցի ընթացքում Իսրայելի դեսպանին հայտարարվել է, որ խոսքը գնում է «անհասկանալի և անընդունելի սադրանքի մասին»:

Իսրայելի դեսպանը պատասխանել է, որ իշխանությունների կողմից արտոնված ցույցերը ժողովրդավարական հասարակության բաղկացուցիչ մասն են և հիշեցրել է բողոքի բուռն ակցիաների մասին, որոնք տեղի են ունեցել Անկարայում նրա նստավայրի մոտ, ինչպես նաև Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի շենքի մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---