Հայ դեղարտադրողները կկարողանան արտահանել իրենց արտադրանքը եվրոպական շուկա

Հայ դեղարտադրողները կկարողանան արտահանել իրենց արտադրանքը եվրոպական շուկա

PanARMENIAN.Net - Դեղորայքի սպառման շուկաների ընդլայնման համար Հայաստանում հարկավոր է ներմուծել որակի միջազգային չափանիշների`GMP ստանդարտացման ինստիտուտը: Այդ մասին հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: «Մենք բանակցում ենք էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ`նպատակ ունենալով նման մարմին բացել նախարարություններից մեկին կից»,-ասել է նա: Ըստ Զաքարյանի, տեղի դեղարտադրողները կարող են արտահանել իրենց արտադրանքը միայն ԱՊՀ երկրներ և նրանց համար դեռևս անհասանելի են Եվրոպայի երկրների շուկաները: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում արտադրվում է անհրաժեշտ դեղորայքի ընդամենը 10-15 տոկոսը, մյուս մասը ներկրվում է: «Դեղարտադրության ոլորտը ռազմավարական է, հատկապես այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, քանի որ արտակարգ իրավիճակներում երկիրը պետք է կարողանա ինքնուրույն կերպով ապահովել իրեն անհրաժեշտ դեղորայքով»,-ասել է Սամվել Զաքարյանը:

Ինչ վերաբերում է ժամկետանց և կեղծված դեղերին, ապա միությունը 2010 թ. սկսել է դիտարկում անցկացնել դեղատներում, իսկ արդյուքնենրը ներկայացվում են համապատասխան մարմիններն, քանի որ տեղի դեղարտադրողները շահագրգիռ են, որ շուկայում լինի միայն որակյալ ապրանք: Զաքարյանը կոչ է արել հայ սպառողին դեղատներում ձեռք բերել հայրենական արտադրության դեղամիջոցներ, քանի որ դրանք չեն զիջում որակով ներկրվող դեղորայքին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---