Հայաստանում 30 հազ. մարդ օգտվում է iDram-ից

PanARMENIAN.Net - Հայաստանում 30 հազ. մարդ վճարային iDram համակարգի օպերատորից է օգտվում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է PR ընկերության մենեջեր Աննա Գրիգորյանը: 2004 թ.-ից գործող վճարային համակարգը հնարավորություն է ընձեռում կատարելու կանխավճարի ընդունման, կոմունալ ծառայությունների, վարկերի մարման, օնլայն գնումների, հարկերի և տուգանքների ու այլ վճարումներ:

Ներկայում Web Money ընկերության հետ կնքած պայմանագիրը օգտվողներին հնարավորություն է տալիս արտասահմանյան մի շարք օնլայն խանութներից գնումներ կատարելու:

2009 թ. վերջին ընկերությունը ՀՀ ԿԲ արտոնագիր ստացավ, որից հետո և բանկերում, և ընկերությունում սկսեց գործել օգտագործողների նույնականացման (իդենտիֆիկացման) համակարգը: «Դա նշանակում է, որ եթե նախկինում գործողությունները կարելի էր անստորագիր կատարել, ապա այսօր այդպես ընդամենը մի քանի գործողություն է իրականացվում: Մենք պետք է օգտատերի մասին պետք է տեղեկություն ունենանք», - ասել է Աննա Գրիգորյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---