Հայ ազգային կոնգրեսը ներկայացրեց առողջապահության ոլորտում իր ծրագիրը15 հունիսի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ներկայացրեց առողջապահության ոլորտում իր ծրագիրը: «Քանի որ մեր իշխանությունները չունեն ոչ մի կոնկրետ ծրագիր և որևէ բնագավառում, ՀԱԿ-ը այդ ֆունկցիան վերցրել է իր վրա»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, այս ծրագիրը համաձայնեցված է ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների հետ և բխում է ՀԱԿ հռչակած «100 քայլ» ծրագրից: Լևոն Զուրաբյանը հաղորդեց նաև, որ ՀԱԿ-ն արդեն վերջացնում է իր աշխատանքները կրթության և գիտության ոլորտի ծրագրի վրա և շուտով այն կներկայացնի հանրության դատին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր հերթին նշեց, որ այդ ծրագիրը համահունչ է ՀԱԿ հռչակած «100 քայլ» ծրագրին: Ծրագիրը բաղկացած է հետևյալ քայլերից` ֆինանսավորումը վաուչերների ձևով ուղղվելու է մարդուն, այլ ոչ թե հիվանդանոցին, տեղի է ունենալու վաուչերների ներդաշնակեցում, որպեսզի մարդը հետո մուծումներ կատարի առողջապահական հիմնադրամ; պետությունը վերահսկելու է առողջապահության ոլորտն իր կողմից սահմանած չափանիշներով; իրականացվելու է կանխարգելիչ առողջապահական քաղաքականություն: Պարզաբանելով վերը նշված վաուչերների համակարգը` Հրանտ Բագրատյանը նշեց, որ ըստ այս նոր առողջապահական ծրագրի, մարդը պոլիկլինիկայում ստանալով ախտորոշումը, ստանում է համապատասխան վաուչեր, որի վրա գրվում է նրա հիվանդությունը և բուժման արժեքը: Դրանից հետո տվյալ անձը ազատ է ընտրելու այն հիվանդանոցը, որտեղ կգնա և կբուժվի այդ վաուչերի հաշվին: Իսկ հիվանդանոցը ֆինանսների նախարարությունից չի ստանալու և ոչ մի կոպեկ: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |