Almazian's Obsession համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը

Almazian's Obsession համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը

PanARMENIAN.Net - Հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի ղեկավարած Almazian's Obsession համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Խաչատուր Ալմազյանը, փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը և համույթի համերգը տեղի կունենան հունիսի 21-ին` Մակեդոնիայի օպերայի և բալետի մեծ դահլիճում:

Almazian's Obsession համույթի ելույթը նշանավոր փառատոների բացման կամ փակման արարողություններին արդեն ավանդույթ է դարձել: Համույթը ելույթ է ունեցել Էմիր Կուստուրիցայի առաջին Kustendorf Film & Music Festival փառատոնի բացմանը, «Rhythm of Europe» փառատոնի փակմանը, ինչպես նաև EXIT փառատոնի փակմանը, որը ճանաչվել է Եվրոպայի լավագույն փառատոնը և ընդգրկվել է աշխարհի լավագույն փառատոների տասնյակում` CNN-ի վարկածով:

Almazian's Obsession համույթն կազմված է 20 աղջիկներից, այն հանդես է գալիս «classical crossover» ոճում: 2007թ. Խ.Ալմազյանի ստեղծած համույթը կարճ ժամանակում մեծ ճանաչում ստացավ, որի ապացույցն է ԶԼՄ-ների ու առաջատար պրոդյուսերների ուշադրությունը, տարբեր միջոցառումների մասնակցելու մշտական հրավերները: 2010թ. դեկտեմբերին աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան մտադիր է կլիպ նկարահանել Almazian's Obsession համույթի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---