ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից Թաջիկստանին $70 մլն կհատկացվի

ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից Թաջիկստանին $70 մլն կհատկացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի (ՀՃՀ) Խորհրդի` Հիմնադրամի մասնակից Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի և Հայաստանի ֆինանսների նախարարների կազմով նիստում հաստատվեց Թաջիկստանի Հանրապետությանը $70 մլն` 1% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 20 տարի մարման ժամկետով հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ին Զարգացման եվրոպական բանկի (ԶԵԲ) մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ:

Տվյալ որոշումը ՀՃՀ Խորհուրդն ընդունեց , դիտարկելով և հավանություն տալով ԶԵԲ` որպես ՀՃՀ միջոցների կառավարողի եզրակացությանը` ՀՃՀ միջոցներից նշված ֆինանսական (կայունացնող) վարկը ստանալու` Թաջիկստանի հայտի վերաբերյալ: Վարկի հիմնական նպատակը սոցիալական սեկտորների (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) բյուջետային ֆինանսավորման ծրագրված մակարդակով աջակցությունն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---