Եվրատեսիլի մասնակցին այսուհետ ընտրելու է ՀՀՀ գեղարվեստական խորհուրդը

Եվրատեսիլի մասնակցին այսուհետ ընտրելու է ՀՀՀ գեղարվեստական խորհուրդը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Այդ մասին հունիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նրա խոսքով, 2011 թվականից սկսած հայ հանդիսատեսը կընտրի ոչ թե կատարողին, այլ երգը, որով նա կմասնակցի երգի մրցույթին:

Խոսելով 2010թ. Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի ելույթի մասին` նա ընդգծել է. «Չնայած, որ Եվա Ռիվասը Հայաստանի համար լավագույն տեղը չի զբաղեցրել, նրա ելույթը շատ լավն էր»: Նա նշել է նաև հաղթողի ընտրության ժամանակ ժյուրիի կարծիքի գործոնը` ասելով. «Եթե «Եվրատեսիլի» հաղթողը որոշվեր հանդիսատեսի քվեարկությամբ, ապա Հայաստանը եթե ոչ առաջին, ապա լավագույն տեղերից մեկը կզբաղեցներ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---