22 հունիսի 2010 - 16:40 AMT
Լևոն Շիրինյան. Արցախի ղեկավարությունը պետք է ձերբազատվի օտարահունչ` Լեռնային Ղարաբաղ անվանումից

«Ըստ իս, ժամանակն է, որ Արցախի խորհրդարանն ու նախագահը որոշեն այսուհետ օգտագործել միայն բուն էթնոնիմը` Արցախ` ձերբազատվելով օտարահունչ` Լեռնային Ղարաբաղ անվանումից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, դա շատ կարևոր քաղաքական ակտ է:

Ընդ որում, անդրադառնալով Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպին, Շիրինյանն ասել է, որ խորհրդարանը պետք է քննարկումներ անցկացնի և պարզի, թե ինչ հանգամանքներում են զոհվել հայ զինվորները: Ըստ նրա, յուրաքանչյուր հայ զինվոր, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է նա զոհվել, պետք է ուշադրության կենտրոնում լինի: