2011 թվականին Հայաստանի պետբյուջեից նախատեսվում է 9,4 մլրդ դրամ հատկացնել գիտության ոլորտին

PanARMENIAN.Net - 2011 թվականին գիտության ոլորտին Հայաստանի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 9,4 մլրդ դրամ: Այդ մասին լրագրողներին է հայտնել գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ըստ նրա, առանձին տողով միջոցներ կհատկացվեն ինովացիոն ծրագրերի համար:

«Իմ հաշվարկներով, եթե այդ միջոցները հատկացվեն, գիտության ընդհանուր ֆինանսավորումը Հյաաստանում կարող է կազմել 12 մլրդ դրամ»,-ասել է Սամվել Հարությունյանը: 2009 և 2010 թվականներին պետբյուջեից հատկացվել է 8,3-ական մլրդ դրամ: Գիտական գործունեության համար այդ միջոցներից հատկացվում է 5,5 մլրդ դրամ, 2 միլիարդը հատկացվում է սարքավորումների ձեռք բերման, տարբեր միջազգային գիտական կազմակերպություններում անդամավճարների մուծման համար և ևս 1 մլրդ դրամ է հատկացվում գիտական մշակումներին ռազմական արդյունաբերության ոլորտում:

ՀՀ կառավարության գիտության զարգացման նոր ռազմավարաւոյթյան համաձայն, մշակվել է նաև գիտական ոլորտի ֆինանսավորման նոր կարգը, որի նպատակն է առավել հասցեագրված դարձնել ֆինանսավորումն ու բարձրացնել գիտական կազմակերպությունների արդյունավետությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---